-
07.04.2020|
00:32
Մրցաշրջանի առնչությամբ անգլիական պրեմիեր լիգան հանդես է եկել հայտարարությամբ։ Խորհրդակցության արդյունքներով որոշվել է ընդհատված մրցաշարը մայիսի սկզբներին չվերսկսել, սակայն չի էլ հստակեցվել, թե երբ դա անել։
-
06.04.2020|
14:31
Թուրինի «Յուվենտուսի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն մտածում է Մադրիդի «Ռեալ» վերադառնալ մասին՝ տեղեկացնում է Calciomercato- ն: Պորտուգալացին դժգոհ է թուրինյան ակումբում իր դիրքերից: 35-ամյա ֆուտբոլիստը նախատեսում է տեղափոխվել Մադրիդ այս ամառ:
-
03.04.2020|
01:54
Անգլիայում մտադիր են կորոնավիրուսի պատճառով ընդհատված երկրի ֆուտբոլի առաջնությունը վերսկսել հուլիս ամսից ոչ շուտ։ Եթե փորձեն ավարտին հասցնել ընթացիկ մրցաշրջանի առաջնությունը, կպահանջվի ոչ ավելի, քան 4-6 շաբաթ։ Սա հնարավորություն կտա լիգաներն ու ակումբները փրկելու կորցնելիք միլիոններից։
-
03.04.2020|
01:54
Թեպետև աշխարհում երևի մարդ էլ չի մնացել, որ չիմանա, բայց և այնպես բոլոր դեպքերում ասենք, որ կորոնավիրուսի պատճառով այս տարի ամռանը Տոկիոյում կայանալիք օլիմպիական խաղերը հետաձգվել են մեկ տարով։
-
28.03.2020|
22:48
Իտալիայի ֆուտբոլի ազգային հավաքականի և «Ռոմա»-ի կիսապաշտպան Նիկոլո Ձանիոլոն Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի ավագ Հենրիխ Մխիթարյանին ֆենոմենալ ֆուտբոլիստ է համարում:
-
26.03.2020|
22:21
Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի ավագ Հենրիխ Մխիթարյանը պատրաստ է նույնիսկ ցածր աշխատավարձով մնալ Իտալիայում և խաղալ Սերիա Ա-ում՝ գրում է անգլիական The Sun-ը:
-
26.03.2020|
22:19
Ռիո դե Ժանեյրոյի լեգենդար «Մարականա» մարզադաշտը կօգտագործվի որպես հոսպիտալ` կորոնավիրուսով հիվանդների համար՝ գրել է Ալ-Զազիրան: Բացի «Մարականա»-ից, Բրազիլիայի ֆուտբոլի առաջնությանը մասնակցող ակումբների մեծամասնությունը իրենց մարզադաշտերը տրամադրել են նույն նպատակով:
-
24.03.2020|
01:39
«Միլանի» հարձակվող Զլատան Իբրահիմովիչն առաջնության ավարտից հետո կավարտի կարիերան՝ հայտնում է իտալական La Gazzetta dello Sport-ը:
-
24.03.2020|
01:38
«Ես մտածում եմ հաջորդ մրցաշրջանի մասին: «Լացիոյի» նախագահը մտածում է սկուդետոյի մասին. թող վերցնի նա այդ սկուդետոն: Կյանքում կան ավելի կարևոր բաներ: Պետք է մտածել ոչ թե առաջնությունը վերսկսելու, այլ ապրելու մասին: Ֆուտբոլի մասին պետք է մտածենք մյուս մրցաշրջանում. սա աղետ է, գրո՛ղը տանի… Մտածեք մյուս մրցաշրջանի մասին: Կա՞ ինչ-որ մեկը, որ չի հասկանում, թե ինչ է կատարվում երկրում: Սա աղետ է, ոչ թե վարակ: Ես հրաշքների վաղուց չեմ հավատում»:
-
24.03.2020|
01:36
Կորոնավիրուսի պատճառով անգլիական միանգամից երեք ակումբ կրճատելու է տրանսֆերային ծախսերը՝ տեղեկացնում է The Mirror-ը։ Դրանք են «Լիվերպուլը», «Մանչեսթեր Յունայթեդը», «Չելսին»։ Կրած ֆինանսական լուրջ վնասների պատճառով հիշյալ ակումբները ամառային տրանսֆերային պատուհանի ընթացքում մեծ գումարներ չեն ծախսի նոր ֆուտբոլիստների գնելու վրա։